![]()
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին Թուրքիային կոչ է արել շտկել իր քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ, քանի որ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների վերականգնումը օգուտ կբերի տարածաշրջանին։ Այս մասին տեղեկացնում են Իրանական լրատվամիջոցները:
Նասեր Քանանին նշել է, որ Իրանը Թուրքիայի հետ Սիրիայի հարցով բանակցություններ է վարել ինչպես թուրք պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումների, այնպես էլ Աստանայի ձեւաչափի շրջանակներում։
«Այն, ինչ ասում են թուրք պաշտոնյաները, հուսադրող է։ Մենք հույս ունենք տեսնել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների վերականգնումը, որը կբխի նրանց շահերից, ինչպես նաև ի շահ տարածաշրջանի»,- հավելել է Քանաանին։
Նրա խոսքով՝ Սիրիայում ճգնաժամը որոշ երկրների անտրամաբանական պահվածքի արդյունք էր։
«Մենք տեսնում ենք Սիրիայում նոր պայմանների ձևավորում, ինչը նշանակում է, որ սիրիական կառավարությունը հաղթահարել է կրիտիկական իրավիճակը և մեծ հաջողություններ է գրանցել ահшբ-եկչության դեմ պայքարում»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
![]()