«Ռուսաստանի թշնամիները նրան ստորաբար սպանեցին, բայց մեզ հնարավոր չէ կոտրել».Ալեքսանդր Դուգինը՝ իր դստեր սպանության մասին

«Ահաբեկչության հետևանքով, որն իրականացվել է Ուկրաինայի նացիստական ռեժիմի կողմից, օգոստոսի 20-ին մերձմոսկովյան «Ավանդույթ» փառատոնից վերադառնալիս իմ աչքի առաջ պայթյունից դաժանաբար սպանվեց դուստրս՝ Դարյա Դուգինան: Նա հրաշալի ուղղափառ աղջիկ էր, հայրենասեր, ռազմական թղթակից, կենտրոնական ալիքների փորձագետ, փիլիսոփա»։ Այս մասին ասված է Ալեքսանդր Դուգինի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ռուս միլիոնատեր Կոնստանտին Մալոֆեևի Telegram-ալիքում։

«Նրա ելույթներն ու ռեպորտաժները միշտ եղել են խորը, հիմնավոր և զուսպ։ Նա երբեք բռնության և պատերազմի կոչ չի արել: Նա ծագող աստղ էր իր ճանապարհի սկզբում: Ռուսաստանի թշնամիները նրան ստորաբար, գաղտնաբար սպանեցին… Բայց մեզ՝ մեր ժողովրդին, հնարավոր չէ կոտրել նույնիսկ նման անտանելի հարվածներով։ Նրանք ուզում էին ընկճել մեր կամքը արյունոտ ահաբեկչությամբ՝ ընդդեմ մեզանից լավագույնների և ամենախոցելիների: Սակայն նրանք չեն հասնի իրենց ուզածին:

Մեր սրտերը ծարավ են ոչ թե պարզապես վրեժխնդրության կամ հատուցման: Դա շատ քիչ է, ռուսներին հատուկ չէ: Մեզ միայն մեր Հաղթանակն է պետք: Դրա զոհասեղանին դուստրս դրել է իր կուսական կյանքը։ Ուրեմն հաղթե՛ք, խնդրում եմ։

Մենք ցանկանում էինք նրան խելացի և հերոս դաստիարակել: Թող նա այժմ էլ սխրանքի ոգեշնչի մեր Հայրենիքի զավակներին:
Դարյա Դուգինայի (Պլատոնովա) հետ հրաժեշտի արարողությունը՝ քաղաքացիական հոգեհանգստյան արարողությունը, տեղի կունենա օգոստոսի 23-ին «Օստանկինո» հեռուստակենտրոնում, առավոտյան ժամը 10-ին»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ