Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արթուր Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր գործակարգավարականի ժամանակ հայտնել է Երեւանի քաղաքապետը:

Ավետիսյանը վերահսկողության վարչության պետ էր նշանակվել 2019 թվականի ապրիլին:

Վերջինս 2018 թվականի հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, իսկ 2018 թվականի դեկտեմբերին նշանակվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ