Շոլցը մտադիր է բանակցել կանադական կարևոր հանքային հումքի ստացման համար՝ ռուսականի փոխարեն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը առաջիկայում կմեկնի Կանադա: Այցի ընթացքում նա մտադիր է պայմանավորվել ռուսական կարևոր հանքային հումքի փոխարեն այլընտրանքային մատակարարումների շուրջ։ Այս մասին կանցլերը հայտարարել է երկուշաբթի օրը՝ Մոնրեալ ժամանելուց հետո։

«Կանադան ունի նույն հարուստ հանքային ռեսուրսները, ինչ Ռուսաստանը, միայն այն տարբերությամբ, որ այն հուսալի ժողովրդավարական երկիր է»,- կանցլերի խոսքերն է մեջբերում DPA-ն։

«Այս կերպ մենք համագործակցության նոր ոլորտներ ենք բացում մեզ համար: Մենք ցանկանում ենք սերտորեն աշխատել հատկապես կանաչ ջրածնի վրա հիմնված տնտեսություն կառուցելու հարցի շուրջ», — լրագրողներին ասել է Շոլցը:

DPA-ն մանրամասնում է, որ կանցլերի այցի ընթացքում նախատեսվում է պայմանագիր ստորագրել Գերմանիայի և Կանադայի միջև՝ կանաչ ջրածնի արտադրության և փոխադրման ոլորտում սերտ համագործակցության մասին։ Բացի այդ, կքննարկվի Կանադայից Գերմանիա հեղուկացված բնական գազի, ինչպես նաև օգտակար հանածոների և մետաղների՝ նիկելի, կոբալտի, լիթիումի և գրաֆիտի մատակարարումների հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ