Այս ահաբեկչությունը վկայում է Ռուսաստանի վերնախավում ընթացող խորքային գործընթացների մասին

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոսկվայում ահաբեկչություն է եղել, որի թիրախը թեև եղել է Կրեմլի գլխավոր իդեոլոգ Ալեքսանդր Դուգինը, բայց ավտոմեքենայի պայթեցման հետևանքով զոհվել է նրա աղջիկը։ Քանի որ մի քանի այդպիսի գրառում տեսա, գուցե իսկապես կարելի է խոսել այն մասին, որ երկնային արդարություն կա, և Դուգինը վճարում է իր գործած չարագործությունների, ատելության մթնոլորտի և այլ աղտեղությունների համար, որոնք պատուհաս են դարձել և՛ Ռուսաստանի, և՛ բազմաթիվ այլ ժողովուրդների գլխին։ Բայց այստեղ կարևոր է մեկ այլ հետևություն։

Այս ահաբեկչությունը վկայում է Ռուսաստանի վերնախավում ընթացող խորքային գործընթացների մասին։ Սա ևս մեկ ապացույց է, որ այնտեղ ամեն ինչ հարթ չէ, և ամենաբարձր մակարդակում շատերը համաձայն չեն պաշտոնական կուրսի հետ։ Հետզհետե ահագնանում են դժգոհությունները, որոնք հնարավոր է հանգեցնեն առարկայական փոփոխությունների` սկսած արտաքին քաղաքականությունից, մինչև որոշում կայացնողների կադրային փոփոխություններ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ