Արտակարգ դեպք՝ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50–ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Վահե Գևորգյանը, Կարեն Քյարամյանը, Ղուկաս Սարգայսնն ու Արման Խալաթյանը Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են, որ նշված փողոցի թիվ 8ա շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Պարեկները, գնալով ծխի հետքով, պարզել են, որ պայթյուն է տեղի ունեցել էլեկտրաենթակայանում, ինչի հետևանքով էլ առաջացել է ծուխ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Վարդան Խոցանանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ապա օպերատիվորեն ժամանած թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջները մարել են կրակը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է ապահովիչների վահանակը և մալուխ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ