![]()
«Ուժը հայրենյաց» կուսակցության՝ օգոստոսի 20-ին կայացած առաջին համագումարում Նատալյա Ռոտենբերգն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու:
«Այսօր մենք ապրում ենք խորհրդարանական պետությունում եւ այդ պատճառով առանց կուսակցության ոչ ոք չի կարող առաջ գնալ: Ցավոք, մինչ այս պահը գրանցված է 91 կուսակցություն Հայաստանում եւ պարզ է, որ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ում հետ գնալ ու ում հավատալ: Նորերին ավելի դժվար է լինում ստանա ժողովրդի վստահությունը: Ամենավատն այն է, երբ ապրում ես մի օրով եւ չգիտես, թե ինչ է սպասվում վաղը, ինչպես կարող ես պլանավորել օրդ ու երեխաներիդ ապագան: Մարդիկ դադարել են երազել, շատերը հանձնվել են, բայց մենք դեռ հավատում ենք եւ շարունակում ենք առաջ գնալ մինչեւ վերջ, քանի դեռ մեր մեջ ապրում է հավատքը, մենք կարող ենք ինչ-որ բան փոխել:
Ինչպես ասվում է՝ եթե սկսելու ես, մինչեւ վերջ գնա, եթե սկսելու ես, հաղթիր: Ձեզնից յուրաքանչյուրն ունի ինչ-որ տաղանդ եւ յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել մեր կուսակցությանը: Մենք կփորձենք բոլորին ուշադրություն դարձնել եւ ըստ արժանվույն գնահատել ձեր փորձը: Մարդկանց պետք է գնահատել կյանքի ընթացքում, ոչ թե հետո:
Մարդիկ դադարել են երազել, շատերը հանձնվել են, բայց մենք դեռ հավատում ենք և շարունակում ենք առաջ գնալ:»,- իր ելույթում նշեց Ռոտենբերգը։
Երևանի քաղաքապետի հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականին:
![]()