«Ո՞վ է բարձրաձայնել, որ ԼՂ կարգավորման ձգձգումը բերելու է նորանոր աղետների»․ Վահրամ Աթանեսյան

 

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․

«Հայաստանում քանի՞ մարդ է քաջություն ունեցել խոսելու խաղաղությունից, բարիդրացիությունից։ Ո՞վ է բարձրաձայնել, որ ԼՂ կարգավորման ձգձգումը բերելու է նորանոր աղետների։ Միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրարշավի նժդեհա-դաշնակա-ռազմահայրենասիրական էյֆորիկ քարոզչությունը «քիրվայության ջատագովի» պիտակ կպցրեց։

Հիմա շատերն են խաղաղասեր երևակվում, բայց այդ դիսկուրսից գործնական ոչ մի շահ չկա։ Ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։ Եվ քաղաքականություն վերադառնալու կամ քաղաքական բեմելի պատրաստվող ուժը, անհատները պարտավոր են ելք առաջարկել։ Իսկ ինչի՞ ականատես ենք։ Մեկը Փաշինյանին Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ է մեղադրում, մյուսը՝ որ Արևմուտքին չի դիմում։ Երրորդը շարունակում է քարոզել «ուժն է ծնում իրավունքը» ․․․ Եվ այսպես՝ անվերջ, թող կոպիտ չհնչի՝ դատարկախոսություն։ Իսկ ժամանակն անցնում է։ Եվ շատ հավանական է՝ վաղը չենք կարողանալու պահպանել այն, ինչ այսօր դեռ հնարավոր է։ Որևէ կարգավորում, լուծում սարսափելի չէ, սարսափելին անորոշությունն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ