Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել. ՍԱՏՄ ղեկավարը այցելել է Գյումրի

Այսօր հյուրընկալել եմ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին և ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Գյումրիում բացօթյա ապօրինի առեւտրի կասեցման ուղղությամբ մեկ ամիս առաջ մեկնարկած գործընթացն ու գրանցված արդյունքները, որոնց համաձայն՝ արդեն մաքրվել են Արագած, Շահումյան փողոցների եւ Հաղաթանակի պողոտայի մայթերը, ապամոնտաժվել են տաղավարներին կից կառույցները։

Իմ խոսքում նշել եմ, որ թեև համայնքապետարանը պարտավորվածություն չուներ, այնուամենայնիվ, առեւտրականներին այլ տարածքներ են առաջարկվել՝ աշխատանքը շարունակելու համար:

Հիմնական մասն առևտրով է զբաղվում Լաչինի միջանցք կոչվող հատվածում:

«Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել». հանդիպման ընթացքում շեշտեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ ընդգծելով, որ Գյումրիում մեկնարկած գործընթացը խիստ կարեւոր է հանրային առողջության ապահովման տեսակետից:

ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի ղեկավարին և ինձ հանձնվեցին շնորհակալագրեր՝ կատարված աշխատանքի համար:
Շնորհակալություն եմ հայտնում գնահատելու համար, սակայն ևս մեկ անգամ հարկ եմ համարում նշել, որ կատարվածը թիմային աշխատանքի արդյունք է։ Հանդիպման ավարտին հյուրերի հետ շրջել ենք վերը նշված փողոցներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ