Շնորհակալ եմ իմ ծնողներին, որ աճեցրել են ինձ. Տիգրան Արզաքանցյան

Ես միշտ դեմ եմ եղել նոր կուսակցություններին, փորձել եմ ճանապարհ գնալ Դեմոկրատական կուսակցության հետ, չստացվեց, միացա Ալյանս կուսակցությանը, աշխատեցինք չորս ամիս, այնպես ստացվեց՝ մեր ճանապարհներն իրար հետ չգնացին: Դրա համար ամբողջ կյանքում հույսս դրել եմ ինձ վրա, շարժվել եմ ինձնով, շնորհակալ եմ ծնողներիս, որ աճեցրել են ինձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանը՝ հավելելով, որ նոր ուժ են ստեղծում՝ ծանր դարաշրջանում իրենց ուժերով դեպի լաբը փոփոխություններ կատարելու համար:

Արզաքանցյանը նշեց, որ չի ցանկանում դառնալ այն 91 կուսակցություններից, որոնք միշտ խոսել են, իրենց խոսքերը չեն կատարել, ինքը՝ որպես գործի մարդ՝ չի ուզում բարձր խոսքեր ասել, միայն ուզում է նշել, որ այսօրվա ծանրագույն իրավիճակն է իրեն ստիպել բացել կուսակցություն:

Ինչ վերաբերում է իրենց կուսակցության տեսլականին, համաձայն որի՝ հայոց սահմանների հարցը պետք է կարգավորվի, Արզաքանցյանը նշեց՝ նախ պետք է պարզել, թե որն է մեր սահմանները, թուրքն այսօր որտեղ մտնում է, ասում է՝ իրենցն է: Արզաքանցյանը նշեց, որ մենք մոռանում ենք, որ ունեցել ենք Արևմտյան Հայաստան, մեր սահմանները մինչև Սև ծովն է, պետք է վերադառնանք մեր իսկական սահմանին, մենք պետք է պահանջենք վերադարձնել մեր հողերը, մենք տալու ոչ մի բան չունենք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ