Երևանում ապամոնտաժվում են տարբեր օբյեկտների անօրինական արտաքին գովազդային նյութերը (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժում է տարբեր օբյեկտների անօրինական արտաքին գովազդային նյութերը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոն վարչական շրջանի ֆեյբուքյան էջից։

«Երևանի կենտրոնում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գովազդային նյութերը:

Մինչ արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն»,– ասված է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ