Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից․ ով է նրան փոխարինում

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Սահակ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց մետրոպոլիտենի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը՝ նշելով՝ Սահակ Վարդանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Վերջինս նաեւ հայտնեց, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշման համաձայն՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Բաբկեն Սեդրակյանը:

Հիշեցնենք՝ Սահակ Վարդանյանը մետրոպոլիտենի պաշտոնակատար էր նշանակվել երկու ամիս առաջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ