![]()
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում միայն ԱԻ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայի ապակին չեն կոտրել և գողություն կատարել։
Նման դեպք էլի է եղել։
Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ խոսնակը։
«ԱԻ նախարարի խորհրդականի մեքենայից կատարված գողությունը հենց դեպքի օրն է գրանցվել։ Հաջորդ օրը, մեր կամավորներից մեկը, որն ամբողջ օրը ներգրավված է եղել աշխատանքներում, գիշերը ժամը 2-ին մոտ տուն գնալիս մոտեցել է մեքենային և նկատել է, որ մեքենայի ապակին կոտրված է, ու որոշ իրեր են գողացվել այնտեղից»,-ասաց խոսնակը։
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում կոտրել են նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը։
![]()