Հայաստանում հայտարարված երկօրյա սգի կապակցությամբ իջեցվել է կառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը

Հայաստանում հայտարարված երկօրյա սգի կապակցությամբ իջեցվել է կառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են:
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ