16 զոհ, 2 անհետ կորած․ «Սուրմալուի» տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զուգահեռ իրականացնում են մեծ ծավալով տարածքի մաքրման աշխատանքներ։

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի․

  • Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․,
  • Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․,
  • Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․,
  • Անահիտ Զարզանդի Խալաթյան,
  • Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․,
  • Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․,
  • Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․,
  • Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,
  • Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․,
  • Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․,
  • Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․,
  • Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․,
  • Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․,
  • Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․,
  • Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․
  • և անձը չպարզված մեկ քաղաքացու դի։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 5-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

  • 1․ Գագիկ Կարապետյան
  • 2․ Վանիկ Ամիրխանյան։

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հայաստանում և Արցախում օգոստոսի 17-ին և 18-ին սուգ է հայտարարվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ