![]()
Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տելեգրամի ադմինները հրաժարվում են ջնջել ադրբեջանցիների ալիքները, որովհետև ադմինները դրանց արածի մեջ որևիցե վատ բան չեն տեսնում, իրենց ասելով չի խախտում տելեգրամի օրենքները
Չնայած չեմ զարմանում, որովհետև տարածաշրջանի պատասխանատուների մեծ մասը ազգությամբ նույն զիբիլից են, դրանցից ի՞նչ սպասես, հաստատ ոչ մի ադեկվատ բան
Փաստենք, որ տելեգրամի ադմինները խախտեցին իմ ու իրենց մեջ ձեռք բերված պայմանավորվածությունը, իմ համար հերիք չի էն, որ դրանց բիզնես էջերը էլ չկան, թքեմ իրանց վրա էլ իրանց բիզնես էջերի վրա էլ
Ներկա պահից սկսած աշխատում ենք կապ հաստատել ԱՄՆի, ԵՄի ու Դուբայի ընկերությունների հետ, ներկայացնել փաստեր, որ դրանք աղավաղում են դժբախտ պատահարի հետևանքով զոհված մեր հայրենակիցների նկարները
Եթե դա էլ չօգնեց ապա սկսում ենք շատ մեծ բողոքի ֆլեշմոբ սկսած տելեգրամ հավելվածի աստղերը 1 իջեցնելով, վերջացրած ավելի լուրջ ու ինչու ոչ նաև կործանիչ քայլերով
Էս պահից սկսած ցանկացած ադրբեջանական լրատվական կայք ու այլ պորտալ, որը կթաթախվի էս ամեն ինչի մեջ` կստանա իր դաժան պատիժը
Դեռևս չեմ ցանկանում շատ մանրանալ, քանի որ դրանք էջերիս վրա են նստած ու ամեն բառը թարգմանում են
Այնպես որ ամեն ինչ իր հերթին, հերթով, շարքով ու կարգով…
![]()