![]()
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է. «Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:25-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»։
![]()