![]()
Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Տեսնես էս երկրում ինչ վատ իրադարձություն պետք է լինի, որ ընդդիմությունը չքաղաքականացնի: Սկսած մարզական անհաջողություններից մինչև սովորական ավտովթարը, շատ սահուն կերպով քաղաքականացնում են ու դարձնում շահարկման թեմա՝ իշխանությանը սևացնելու համար: Սպորտում պարտվում ենք, իշխանությունն է մեղավոր,սակայն հաղթանակների դեպքում չկա իշխանության մեղավորությունը:
Ինչ-որ մեկի կինը բաժանում է,դարձյալ Նիկոլն է մեղավոր դրանում, բայց ոչ մի նոր ընտանիքի կազմավորման մեջ Նիկոլը մեղք չունի: Եղավ համավարակ ու դարձյալ սկսեցին քաղաքականացնել ու լուրեր տարածել,թե ամեն ինչ սարքած է, քանի որ Նիկոլի կինը փողեր է դիզում դիմակների բիզնեսով: Փողոցում խուլիգանություն է լինում, կրոկոց ու սպանություն, դարձյալ մարդասպաններին դարձնում են ՔՊ-ական ու դա օգտագործում իշխանությանը սևացնելու համար: Արի ու տես, երբ իրենց ժամանակ շքամուտքերում լրագրողների ու պետական պաշտոնյաների էին գնդակհարում, այդտեղ ոչ մի քաղաքական բան չկար: Ու ընդհանրապես քաղաքական չէր Հոկտեմբերի 27-ն ու մանավանդ մարտի 1-ը:
Սուրմալուի դեպքը դարձյալ բացառություն չէր և կրկին քաղաքականացվեց: Բայց Բալահովիտի դեպքը կամ մոռացել են կամ էլ իրենք էնքան էին պարզ ու շիտակ,որ դա չէր կարող լինել քաղաքական:
Ի դեպ, սկսում եմ հավատալ դրանց,որ նման դժբախտ իրադարձությունները իրոք ունենք քաղաքական պատճառներ, սակայն իրենց կողմից կազմակերպված, որպեզի իրենց սև ու մութ գործերը փաթաթեն նոր իշխանության վզին: Վերջ ի վերջո ապաշնորհ մարդը, երբ չի կարողանում գոհացնել հանրությանը, ստիպված սևացնում է բարձր վարկանիշ ունեցող իր ախոյանին:
![]()
![]()