![]()
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը օգոստոսի 18-ին կայցելի Ուկրաինա՝ Լվով, որտեղ նա հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Զելենսկու, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Երկրորդ հանգամանքն իհարկե արժանի է ուշադրության, քանի որ խոսում է այն մասին, որ Թուրքիան ուկրաինական ճգնաժամում ստանձնել է այսպես ասած «համակարգային» կամ «մոդերատորական» դեր, ու թեև այն առնչվում է մարդասիրական խնդիրներին, սակայն պատերազմի պայմաններում դրանք խորքային առումով չեն տարանջատվում քաղաքական կամ ռազմա-քաղաքական հարցերից: Այդ իմաստով, ուշադրության է արժանի և այն, որ նախօրեին հայտնի դարձավ նաև C 400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի վաճառքի մասին, որ Ռուսաստանը տրամադրել է Թուրքիային: Ռուսաստանի և Արևմուտքի միջև ֆունկցիոնալ դերակատարությունը, ոոր ստանձնել է Թուրքիան, բարձրացնում է հավանականությունը, որ Անկարան կարող է իր այդ դերը կատարել բավականին հավակնոտ «վարձատրության» դիմաց: Եվ այստեղ բնականաբար առանցքային հարցեր են առաջանում նաև Հայաստանի համար, հաշվի առնելով այն, որ Անկարայի հետաքրքրությունների շրջանակում է նաև Կովկասը և Թուրքիան 2020 թվականի պատերազմից հետո այդ հետաքրքրությունները «սպասարկում» է այստեղ անմիջական ռազմա-քաղաքական ներկայությամբ: Սա Հայաստանի համար հարց է, որը պահանջում է բավականին մեծ ուշադրություն և կարևոր աշխատանք, այդ թվում հայ-թուրքական ուղղությամբ, բայց ոչ միայն:
Բուն խնդիրը այն է, որ Թուրքիայի դերակատարումը չենթադրի որևէ գին, որը գտնվում է Հայաստանի կենսական շահերի և անվտանգության տիրույթում: Այս իրավիճակում առավել ծիծաղելի, միաժամանակ՝ խորքային առումով քաղաքականապես անմեղսունակ, անհամարժեք և վտանգավոր է դառնում հայկական ներքաղաքական կյանքում և հասարակական շրջանակներում դիտարկվող մոտեցումների գերակշիռ մասը, որոնց հեղինակները ըստ քաղաքական ճաշակի ապրում, և հանրությանն էլ փորձում են ապրեցնել սպասումով, որ ուր որ է Ռուսաստանը, ԱՄՆ կամ Իրանը լուծելու է Էրդողանի և նրա Թուրքիայի հարցերը, ինչի շնորհիվ էլ ինքնաբերաբար լուծվելու են Հայաստանի համար շատ կարևոր հարցեր: Այն դեպքում, երբ Հայաստանը ներկայիս շրջափուլում Թուրքիայի հետ աշխատանքը շարունակելուց բացի, ունի վերը բերված նվազագույնը երեք սուբյեկտների հետ ինտենսիվ աշխատելու անհրաժեշտություն, որպեսզի նրանք Թուրքիայի հետ կապված իրենց հարցերը լուծելիս սեղանին չդնեն «փոխարկելի» հարցեր, որոնք առնչվում են Հայաստանին ու
![]()