![]()
Այսօր ժամը կեսօրից սկսած լարված իրավիճակ էր ստեղծվել Գյումրու հարկային տեսչության շենքում ու դրա մոտակայքում։ Քաղաքացին զանգահարել էր 911 ծառայություն՝ հայտնելով, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նույն անձի կողմից երեկ ահազանգ է եղել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Կազմված փաստաթղթերն ու քաղաքացին ներկայացվել են նախաքննական մարմին:
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ տվյալ քաղաքացին եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Նրան ճանաչողները մեզ հայտնեցին, որ 63-ամյա քաղաքացին մշտապես ալկոհոլ է օգտագործում, հաճախ են նրան թաղամասում ծայրաստիճան հարբած վիճակում տեսնում։ Մեր տրամադրության տակ է հայտնվել տվյալ քաղաքացու լուսանկարը։
![]()
![]()