![]()
Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոսատանյանը։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի․
- Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․,
- Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․,
- Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․,
- Անահիտ Զարզանդի Խալաթյան,
- Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․,
- Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․,
- Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․,
- Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,
- Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․,
- Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․,
- Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․,
- Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․,
- Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․,
- Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․
- և անձը չպարզված երկու քաղաքացու դի)։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
- 1․ Գագիկ Կարապետյան
- 2․ Արտավազդ Հայրապետյան
- 3․ Վանիկ Ամիրխանյան
- 4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
- 5․ Արամ Հարությունյան
- 6․ Դավիթ Մխիթարյան
- 7․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
- 8․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
![]()