Ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ի գտնվելու վայրը հայտնի է

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Պայթյունի հետևանքով զոհերի թիվը 8 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ