Պարզվել է 6-րդ զոհի ինքնությունը․ անհետ կորած է 18 անձ, մեկը՝ Իրանի քաղաքացի

Օգոստոսի 15-ին ժամը 10։30-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար, 10 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը, 15 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 7 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 6 տրակտոր, 2 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 2 բրիգադ։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 56 քաղաքացիներից 21-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 35-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․)։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

  • 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
  • 2․ Մարատ Շահբազյան
  • 3․ Սիրարփի Խաչատրյան
  • 4․ Մարիամ Խաչատրյան
  • 5․ Հարութ Գարաքյան
  • 6․ Գագիկ Կարապետյան
  • 7․ Արտավազդ Հայրապետյան
  • 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
  • 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
  • 10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
  • 11․ Վանիկ Ամիրխանյան
  • 12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
  • 13․ Արամ Հարությունյան
  • 14․ Դավիթ Մխիթարյան
  • 15․ Վանիկ Կարապետյան
  • 16․ Նարինե Կարապետյան
  • 17․ Վալոդ Կարապետյան
  • 18․ Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, 56 տուժած: Անհետ կորած են համարվում 18 քաղաքացի։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ