«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևաքնով զոհերի թիվն այս պահին 7 է. 13 հոգի բուժում է ստանում

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ կա 7 զոհ:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ