«Ոչ մի վայրկյան դադար․ մոտ 300 ԱԻՆ աշխատակից ներգրավված է աշխատանքներին»․ Հայկ Ստեփանյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունից  Հայկ Ստեփանյանն  իր  ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անդադար։

Հատուկ սարքավորումներով փրկարարները փնտրում են անհետ կորածներին։ Իրականացվում է վտանգավոր բետոնե սյուների տապալում։

Փրկարարները սեփական կյանքի գնով փնտրում են քաղաքացիներին։

Մոտ 300 ԱԻՆ աշխատակից ներգրավված է աշխատանքներին։ Երևանի քաղաքապետարանը և ՏԿԵ նախարարությունը աջակցում են տեխնիկայով։ Տեղում են բժիշկները և հոգեբանները։ Անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում «Կարմիր Խաչի» և կամավորների կողմից։

Կարգախոս`
#ոչ_մի_վայրկյան_դադար

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ