«Կազմակերպած պայթյունի մասին բոլոր խոսակցությունները անիմաստ են».Դանիել Իոաննիսյան

Կազմակերպած պայթյունի մասին բոլոր խոսակցությունները անիմաստ են, քանի որ տեսանյութերում երևում է, որ հրդեհը եղել է պայթյունից առաջ։ Այսինքն՝ պայթյունը տեղի է ունեցել արդեն սկսված հրդեհի արդյունքում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Պետք չի ապատեղեկատվություններ տարածելով արդարացնել «Սուրմալու»-ում հրդեհաշիջման համակարգերի բացակայությունը, հրդեհի մասին վաղ ահազանգման համակարգերի բացակայությունն ու անվտանգության կանոնների տոտալ ոտնահարումը։ Այդ խախտումները փաստագրված են։

Առավել նենգություն է որոշ անձանց կողմից այս պատմության շուրջ ապատեղեկատվությունների տարածման համար փող աշխատելը։

Հ.Գ. Այդուհանդերձ, բնականաբար, մանրամասն քննություն պիտի տարվի ու իրադարձությունների ամբողջական պատկերը վերականգնվի՝ բոլոր մանրամասներով»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ