Փլատակների տակից 21 տրանսպորտային միջոց է դուրս բերվել

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաև հրդեհի մասշտաբների մեծությամբ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

  • Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
  • Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
  • Մարատ Շահբազյան
  • Սիրարփի Խաչատրյան
  • Մարիամ Խաչատրյան
  • Հարութ Գարաքյան
  • Գագիկ Կարապետյան
  • Արտավազդ Հայրապետյան
  • Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
  • Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
  • Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
  • Վանիկ Ամիրխանյան
  • Անահիտ Խալաթյան
  • Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
  • Արամ Հարությունյան
  • Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի 20 ջրատար, 12 բեռնատար, 5 տրակտոր, 3 վերամբարձ կռունկ և 7 լրացուցիչ տեխնիկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ