Երևանի քաղաքապետը տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրում է

Ինչպես հայտնի է այսօր, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Այս պահին արդեն դեպքի վայրում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և քսան տուժած։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ