Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Լաչինի միջանցքի վերաբերյալ


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասնովն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկել է օգոստոսի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև անդրադարձել է Լաչինի միջանցքը փոխարինող նոր ճանապարհի շահագործման հարցին։

«Նախարարը պաշտոնատար անձանց առջև հստակ խնդիրներ է դրել կապված այն հարցերի լուծման հետ, որոնք առնչվում են Լաչինի միջանցքի օգտագործման նպատակով կառուցված նոր ճանապարհի շահագործմանը», — հաղորդում է APA գործակալությունը։

Հասանովը հանձնարականներ է տվել նաև սահմանային իրավիճակի, ինչպես նախ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող հատվածների վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ