«Էս ի՞նչ շանտաժ ես անում։Էս ումո՞վ ես վախեցնում ժողովրդին։ Էս ի՞նչ էժան քարոզարշավ ես տանում,Էդիկ». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.

«Չեք ուզո՞ւմ Շարմազանովին, Աշոտյանին, Սերժ Սարգսյանին, ուրեմն՝ կդիմավորեք Ալիևին, Մեհրիբանին, Էրդողանին, Չավուշօղլուին, ի՞նչ ասեմ». Էդուարդ Շարմազանով
Ի՞նչ պիտի ասես։

Խոստովանեցի՞ր,որդյակս։Բա ասում եք,թե ձեր պայքարը իշխանության համար չի,ռևանշիստական չի։
Բա ասում էիք,թե ձեր պայքարը Արցախի ու Հայաստանի փրկության համար է։
Էս ի՞նչ պայման ես դնում ձեր վերադարձը մերժելու համար։

Էս ի՞նչ շանտաժ ես անում։Էս ումո՞վ ես վախեցնում ժողովրդին։
Էս ի՞նչ էժան քարոզարշավ ես տանում,Էդիկ։
Չորս տարի նույն երգն եք երգում փչացած պլաստինկայի նման։

Չկաք,Էդիկ։Ոչ դու,ոչ Աշոտյանը,ոչ էլ առավել ևս՝Սերժ Սարգսյանը։
Ինչ որ Մեհրիբա,Էրդողան,Ալիև բարբաջելը ձեր զառանցանքի մասին է խոսում։
Զառանցում են կամ երազում,կամ ծանր հիվանդ վիճակում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ