«Սիրտս կրակով լցվավ, Շողեր ջան. Արամ MP3-ն երրորդ անգամ հայր է դարձել

Ծնվել է երգիչ, շոումեն Արամ MP3 երրորդ զավակը՝ Շողերը։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է երգիչը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Սիրտս կրակով լցվավ, Շողեր ջան։ Շողեր Արամի Սարգսյան»,- գրել է նա։

Նշենք, որ 2008 թվականին Արամը ամուսնացել է Աննա Մարգարյանի հետ։ 2011 թվականի հունիսին զույգը ունեցել է իրենց առաջնեկին։ որդու անունը Առնո են դրել։ Մյուս որդին՝ Դավիթը լույս աշխարհ է եկել 2017 թվականի հոկտեմբերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ