![]()
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է Ռուսաստանին հաղթելու հինգ քայլերը։
Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։
Ըստ Երմակի՝ խոսքը Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելու, ռուսների համար վիզային ռեժիմի, նավթի գնի սահմանափակման, գազի էմբարգոյի և զենքի մասին է։
«Այդ քայլերը կօգնեն մեզ հաղթել Ռուսաստանին՝ քանդելով նրա տնտեսությունն ու բանակը»,- նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
![]()