«Զապոռոժյեի ատոմակայանը վտ անգի տակ է, Ռուսաստանն անցել է բացահայտ միջուկային շանտաժի».Զելենսկի

Եվրոպայում միջուկային անվտшնգությունը կվերականգնվի միայն այն բանից հետո, երբ ռուսները դուրս գան Զապոռոժյեի ատոմակայանից,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 169-րդ օրվա ավարտին հրապարակված տեսաուղերձում։

«Ռուսաստանը հերթական անգամ խn-ցեց ահшբ-եկչության համաշխարհային պատմության հատակը։ Ոչ ոք երբևէ չի օգտագործել ատոմակայան, որպեսզի այսքան բացահայտ սպառնա աշխարհին և պայմաններ պարտադրի։ Աշխարհում բացարձակապես բոլորը պետք է արձագանք ունենան Զապոռոժյեի ատոմակայանից օկու-պանտներին դուրս շպրտելու համար։ Դա բխում է համաշխարհային շահերից և ոչ միայն Ուկրաինայի կարիքներից։ Միայն ռուսների ամբողջական դուրսբերումը Զապոռոժյեի ատոմակայանից և դրա նկատմամբ ուկրաինական վերահսկողության վերականգնումը երաշխիք կստեղծի Եվրոպայում միջուկային անվտ-шնգության վերականգնման համար»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ հինգշաբթի օրը ռուսական արկերի կանոնավոր մուտքեր են գրանցվել կայանի տարածք՝ ատոմակայանի անմիջական հարևանությամբ։

«Ռուսաստանն անցել է բացահայտ միջուկային շանտաժի։ Այն, ինչ հիմա կատարվում է Զապորոժժիայի ԱԷԿ-ի շուրջ, ահաբեկչական պետության ամենամեծ հանցագործություններից մեկն է»,- ընդգծել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ