![]()
Turkish Airlines ընկերության ինքնաթիռը, որը Մայամիից ուղեւորվում էր Ստամբուլ, արտակարգ վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում՝ օդանավում ուղեւորի մահվան պատճառով, հայտնել է Digi 24 հեռուստաալիքը:
«Turkish Airlines ընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Մայամի — Ստամբուլ չվերթը, ստիպված է եղել վայրէջք կատարել Բուխարեստում այն բանից հետո, երբ ուղեւորը վատացել է, նա մահացել է», — հաղորդում է հեռուստաալիքը:
Վայրէջքը տեղի է ունեցել ժամը 14:58-ին (Երեւանի ժամանակով ժամը 15: 58-ին), ինքնաթիռ է մուտք գործել օդանավակայանի բժշկական բրիգադը եւ շտապ օգնության բրիգադը: Հիվանդի համար կիրառվել է ստանդարտ վերակենդանացման ընթացակարգ, սակայն բժիշկները չեն կարողացել օգնել նրան։
Ինքնաթիռում եղել է 234 ուղևոր։
![]()