![]()
Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը, եթե այն ստեղծվի, անմիջապես կհայտնվի «ապառազմականացման» տակ, այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման օբյեկտ ստեղծելու փաստը, որն, իհարկե, անմիջապես կհայտնվի ապառազ-մականացման թեմայի տակ, պետք է հասկանալ, դա, հավանաբար, միայն կերկարացնի ուկրաինացիների տառապանքը, բայց չի օգնի խուսափելու այն, ինչ նպատակն է հատուկ ռազմական գործողությունների»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով նման գործարան կառուցելու ծրագրերի մասին հայտարարությունները։
Նշենք , որ Ուկրաինան Թուրքիայի հետ համաձայնության է եկել , երկրի տարածքում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան հիմնելու համար:
![]()