Մեծ Բրիտանիայի պատգամավորները դիմել են երկրի ԱԳՆ-ին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ

Բրիտանացի մի խումբ խորհրդարանականներ կոլեկտիվ նամակ են հղել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասին՝ Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ։

Նամակում ասվում է ադրբեջանական հարձ-ակման, Ալիևի վտանգավոր հռետորաբանության, հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, Ադրբեջանի անպատասխանատվության, Լաչինի մարդասիրական միջանցքի, Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչն-չացման մասին։

Նամակը ստորագրած խորհրդարանականների թվում է հայ ժողովրդի մեծ բարեկամը՝ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով բազմիցս զգուշացրել է Արցախում էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ