![]()
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագր-եսիան:
«Ես մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի համաձայնագիրը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ես վճռականորեն դա-տապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչես:
Նշենք , որ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններով հանդես են եկել տասնյակ ԱՄՆ կոնգրեսականներ:
![]()