![]()
Օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի առնչությամբ Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել անօրինական գործողությունները, իրագործել 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի պայմանագիրը և դուրս բերել զինված ուժերը Վրաստանի օկուպացված տարածքներից»։
«Օկուպացիայի 14-րդ տարելիցի դրությամբ Ռուսաստանն առաջվա պես չի իրագործում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ, և ընդլայնում է իր անօրինական վերահսկողությունը օկ-ուպացված շրջաններում», – ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Մոսկվային փոխել օկ-ուպացված տարածքները ճանաչելու անօրինական որոշումը։
«Մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խա-խտումը, էթնիկ խտ-րականությունը և հարյուր հազարավոր ներքին տեղահ-անվածների և փախստականների՝ Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի շրջաններում իրենց տները վերադառնալու իրավունքի խախտումը շարունակում է մնալ Ռուսաստանի օկուպացիայի անօրինականության ծանր մարդասիրական բեռը»,- ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ ԱԳՆ-ն հաստատում է ռուս-վրացական հակ-ամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությունը՝ նշելով, որ պաշտոնական Թբիլիսիի գործողություններն ուղղված են օկուպացիայի գծով բաժանված հասարակությունների միջև վստահության վերականգնմանը և ընդհանուր եվրոպական ապագայի կերտմանը։
![]()