Արցախում ռուս զինվորականները հայերին ստիպում են լքել դիրքերը․Լրագիր

Արցախից ստացվող ոչ պաշտոնական տեղեկության համաձայն, ռուս զինվորականները մի քանի ուղղություններով հայ դիրքապահներին հորդորում են լքել դիրքերը։ Նրանք ասում են, որ հրաման ունեն, եւ հայերը պետք է լքեն այդ բնագծերը։ Ըստ տեղեկության, այդ ուղղություններով Բաքվի զինվորականներն առաջ են տալիս իրենց բնագծերը։

Նշենք, որ վերջին օրերին Բաքվի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է Արցախում հայկական կողմից հրադադարի իբր խախտումների մասին։

Լրագիրն անդրադարձել է այն հարցին, որ ներկայում տեղի է ունենում Արցախի շփման գծի «ապառազմականացման» եւ զինաթափման, Լաչինի միջանցքի եւ Արցախի այլ ճանապարհների ռեժիմի փոփոխության գործընթացը։ Հիշեցնենք, որ այս գործընթացն արագացավ Լաչինում եւ Արցախի այլ շրջաններում իրավիճակի սրումից եւ Շոյգու-Հասանով հեռախոսազրույցից հետո, երբ Ալիեւը հայտարարեց, թե գործում են ռուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ