![]()
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը.
«Պարբերաբար խոսվում է այն ասին, թե Ադրբեջանը շտապում է, կամ ինչ որ բանի է սպասում, կամ սա է շտապում, նա է շտապում: Ու այս խոսակցությունը մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ թողնում է մի նստվածք, թե ինչ-որ տեսանելի հեռանկարում սպասվում է մեզ համար շահեկան, իսկ իրենց համար ինչ որ վտանգավոր կամ անբարենպաստ մի բան, ու դրա համար էլ շտապում են:
Ու այդ մտայնության ձևավորումը իրականում ոչ թե խթանիչ է մեզ համար, այլ բթացնող, թմրեցնող մի բան:
Մինչդեռ, Ադրբեջանը կամ որևէ մեկը ոչ մի տեղ էլ չեն շտապում ու ոչ մի բան էլ չեն սպասում, այլ պարզապես աշխատում են: Միջազգային քաղաքականությունն անընդհատ աշխատանք է, որը մեր կատեգորիայի պետություններից պահանջում է ոչ թե շտապել, այլ հաշվարկել և չուշանալ, չմնալ հետ»:
![]()