![]()
Արվեստագետ Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բողոքի ակցիա Ռուսաստանի դեմ Արցախում՝ սա չտեսնված, չլսված բան է: Դա դեռ բավարար չէ, ևս մեկ բողոքի ակցիա արցախցիների կողմից Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց:
Սա նշանակում է, որ չկա չարիք առանց բարիքի: Ռուսներին շողոքորթելը, քծնելը, գովաբանելը ոչ մի դրական արդյունք չեն տվել, և չէին էլ կարող տալ: Ընդհակառակը, մատաղացու գառան հեզությամբ ռուս «փրկիչներին» ընդունողներին նրանք ավելի հանգիստ են դավաճանում:
Մնում է, որ բոլոր արցախցիները սա հասկանան և սկսեն պահանջներ դնել խաղաղապահների դիմաց և պատասխանատվություն ակնկալել, այլ ոչ թե դարավոր բարեկամության հեքիաթներ պատմեն:
Իսկապես, չկա չարիք առանց բարիքի: Առհասարակ, դժբախտությունները գրեթե միշտ ունեն ուսուցողական նպատակ: Ով չգիտեր, թող դասը սովորի՝ ռուսները եկել են այլ նպատակներով, քան դուք էիք կարծում»:
![]()