![]()
Ռեյմոնդ Վահան Դամադյան
1936 թվականի մարտի 16-ին Նյու Յորք նահանգում (Մելվիլ) ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը: Սովորել է Վիսկոնսինի բժշկական համալսարանում, որտեղ էլ 1956 թ. ստացել է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան։
Հետագայում` 1960 թվականին, Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բշկական քոլեջում («Albert Einstein College of Medicine») ստացել է դոկտորի գիտական աստիճան։
Ռեյմոնդ Վահան Դամադյանը հայազգի գյուտարար է, ով ստեղծել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը (ՄՌՏ), ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի հեշտ ու արագ հայտնաբերել ու բուժել շատ հիվանդություններ և զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության:
Խորը ցավով հայտնում ենք, որ 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկահայ գիտնական, բժիշկ, գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը։
Նա մեծ հայ էր, ով փոխեց աշխարհը հայտնագործելով մագնիսական-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը։
«Նրանք ինձ խելագար էին համարում, երբ ես լսարանին ներկայացնում էի անմիտ թվացող այն գաղափարը, որ մարդուն կարելի է դնել մագնիսի մեջ»։
Աննկարագրելի է նրա դերն ու ահռելի աշխատանքը ռադիոլոգիայի, բժշկության և ողջ մարդկության համար։
1977թվականին, պատմության մեջ առաջին անգամ կատարվել է մարդու սկան՝ առաջին ՄՌՏ-ի նախատիպով:
Հանգչեք խաղաղությամբ մեծ հայ, գիտնական, բժիշկ…
![]()
![]()
![]()