![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․
Րաֆֆիի ցուցակից միանգամայն շոկի մեջ եմ։
Ժամանակին հիանում էինք, երբ միջազգային հանդիպումներում գեղեցկագույնս ջատագովում ու փաստարկում էր Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության համար։ Հիմա պարզվում է’ իր կադրային բանկում լավագույններից են Հայաստանի համար Ռուսաստանի կազմում Թաթարստանի մոդելը նախընտրող Ռուբեն Վարդանյանը, «Ռուսաստանի հետ ավելի բարձր ինտեգրացիա» թեզի ու ռուսական տրիկալորի գույների ներքո քարոզարշավ տանող Հայաստան խմբակցության պատգամավորուհին…
Մնացածը դեկորացիա են…
Թե այսպիսի ցուցակի դեպքում ռուս խաղաղապահներն ինչի էին արգելում Արցախ գնալը? Ամեն ինչ տեղն էր…
Հիշեցնենք որ՝ երեկ հրատապ ասուլիսով էր հանդես եկել Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանին կոչ անելով հրաժարական տալ, իսկ ցուցակում ներառված են
Արման Թաթոյան,
Արկադի Մանուկյան,
Վազգեն Մանուկյան,
Ավետիք Չալաբյան,
Պարույր Հայրիկյան,
Ռուբեն Վարդանյան,
Գևորգ Գևորգյան,
Լիլիթ Գալստյան,
Մհեր Գրիգորյան,
Համբարձում Մաթևոսյան,
Աննա Գրիգորյան,
Արմեն Դարբինյան,
Վահան Արծրունի,
Գագիկ Գինոսյան,
Բագրատ Սրբազան։
![]()