Երևանյան հերթական մանկապարտեզն իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև

Երևանյան հերթական մանկապարտեզը հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև՝ տեղեկացնում են քաղաքապետարանից: 1980-ական թվականներին կառուցված նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Ծրագիրն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Շենգավիթում հարմարավետ միջավայր է ստեղծվում նաև բակային տարածքներում: Վեցում աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծրագրի հարցում մոտեցումը հստակ է. ընտրված է համաչափ զարգացման սկզբունքը:

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ