«Ընդդիմության խնդիրն է՝ այրված խրճիթի վրա գալ իշխանության».Սուրեն Սուրենյանց

Ունենք իշխանություն ադեկվատության դեֆիցիտի մեծ ռեսուրսով, ընդդիմություն` տոտալ անպատասխանատվությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Քաղաքական գործչի խոսքով` ընդդիմության խնդիրը չպետք է լինի այրված խրճիթի վրա իշխանության գալ. «Կոնսոլիդացիայի հնարավորություն չեմ տեսնում: Ընդդիմությունը սպասում է, թե ինչ նոր բան կհանձնվի, որը կնպաստի փողոց դուրս գալուն»:

Սուրենյանցը կարծում է, որ իշխանությունը ազնիվ չէ, լղոզվածություն կա. «Հասարակությունը շփոթի մեջ է, Հայաստանի ձայնը լսելի չէ: Անհասկանալի զարգացումների հորձանուտում ենք: Ընդդիմության նարատիվները զուրկ են ռացիոնալիզմից, ավելի դեգրադացնում է հասարակությանը:Իշխանություն-հասարակություն անջրպետ է, չկան կոմունիկացիայի հասարակ կանալները»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ