Արդյոք նոր պատերազմը կխորտակի՞ Եվրոպայի ադրբեջանական գազային երազանքները

Foreign Policy գրում է.

Լեռնային Ղարաբաղում մարտերը սկսվել են ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այցելեց Բաքու և ստորագրեց նոր երկկողմ համաձայնագիր, որի նպատակն է կրկնապատկել ադրբեջանական գազի ներմուծումը ԵՄ:

Ադրբեջանը Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը հաղթահարելու միջոցներից է։ Չնայած գազի ներմուծման խթանման մասին բոլոր ոգևորված խոսակցություններին, այս նպատակները ներկայումս անիրատեսական են, հատկապես՝ Ռուսաստանի կողմից չվերահսկվող ազատ խողովակաշարի թողունակության բացակայության պատճառով:

Արևմտյան էներգետիկ ներդրումները առանցքային նշանակություն ունեն Ադրբեջանի՝ ռեժիմն ամրապնդելու և Մոսկվայից անկախությունը պահպանելու ջանքերում, մի մոտեցում, որն առաջ է քաշել Ալիևի հայրն ու նախորդը՝ Հեյդար Ալիևը, և ​​շարունակվել է կրտսեր Ալիևի կողմից:

Մինչ Ադրբեջանը ձգտում է Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ենթարկվող պետություն, Փաշինյանը պահպանում է Հայաստանի չեզոքությունը Ուկրաինայի նկատմամբ։ Մյուս կողմից, Ալիևը, որը ստանձնել է «Եվրոպայի էներգետիկ փրկչի» դերը, միևնույն ժամանակ, Պուտինի «ԼԺՀ»-ն և «ԴԺՀ»-ն ճանաչելուց մեկ օր անց՝ փետրվարի 22-ին, ստորագրեց «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։

Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020-ի հայ-ադրբեջանական արյունալի պատերազմից երկու տարի չանցած, ռազմական գործողությունների բռնկումը նշան է, որ Արևմուտքի մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ ձախողվում է։ Ալիևի ռեժիմը կարող է լինել Եվրոպայի էներգետիկ օրակարգի կենտրոնում, սակայն նրա կոռուպցիան և անօրինականության կամայականությունը սուր քննադատության են ենթարկվում Արևմուտքում։

Վերջին շրջանում խոշոր էներգետիկ ընկերությունները փաստացի փորձում են դուրս գալ Ադրբեջանից։ Այսօր Ադրբեջանը բախվում է մատակարարման ներքին սահմանափակումների։ Վերջին տարիներին 1990-ականներից ի վեր գրանցվել է էլեկտրաէներգիայի անջատումների աննախադեպ աճ: Քանի որ երկրի էլեկտրաէներգիայի 90%-ը ստացվում է գազից, սա լավ բան չի խոստանում գազի արտահանման ծրագրերի մասին:

Բանակցային սեղանին որևէ ծրագիր չկա՝ իրականացնելու ֆոն դեր Լեյենի՝ ադրբեջանական գազի ներկրումը ավելի քան կրկնապատկելու խոստումը, ինչի արդյունքում լավագույն դեպքում գործարքը կդառնա «թղթե վագր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ