Խաղապա՞հ, թե՞ ագրեսոր․ ՌԴ-ն թող կատարի իր պարտականությունները․ Արցախից տեղահանվածները՝ ՌԴ դեսպանատան դիմաց

Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ռուսաստան, կատարիր քո պարտականությունները»:

Բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակի տեքստը, որը նրանք փոխանցեցին դեսպանատանը:

Նամակում ասվում է. «Պարոն դեսպան մի երկրի, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՀԱՊԿ-ի առաջատար ուժը, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամը, եւ վերջախպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրողներից եւ այդ հայտարարության երաշխավորներից մեկը:

Ձեզ դիմում են մարդիկ, որոնք 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը տեղի ունեցած ագրեսիայի հետեւանքով զրկվել են հայրենիքից եւ ժամանակավոր ապասատան են գտել Հայաստանում:

Ավելին, Արցախում, որը համառորեն անվանվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, տեղի են ունենում ագրեսիայի նորանոր ակտեր, որոնք հանգեցնում են նոր տարածքային  եւ մարդկային կորուստների: ՌԴ-ն, որպես նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավոր, չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու այդ հայտարարության խախտումները եւ ապահովելու շփման գծի անձեռնմխելիությունը, ինչը նախատեսված է այդ փաստաթղթով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ