![]()
Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Բազմիցս ասվել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող էր լուծվել դեռս 1998 թվականին:
Այն կասեցվեց ներսի դավաճան-մանկուրտների և ղարաբաղյան կլանի ոճրագործների իշխանության բռնազավթման համատեղ, չարաբաստիկ, ներգ պլանի իրագործման արդյունքում:
Չարիքի մուտքը սուրբ հող բերեց միայն վիշտ ու աղետ, անթիվ, անհամար նյութական, բարոյական, մարդկային կորուստներ: Հայաստանն իր բնականոն զարգացման ուղուց մեկ դարով ետ շպրտվեց:
Ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծվեց նաև դաշնակցության մոլեռանդ և ակտիվ աջակցության շնորհիվ: Երկրի ներսում առյուծ կտրած ազգայնականները սպասարկել և սպասարկում են շեկ հյուսիսի շահերը: Այսօր էլ…
Ղարաբաղյան կլանն ու դաշնակցությունը մեր ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներն են, մեծագույն չարիք են մեր պետականության «գլխին»: Շեկ հյուսիսի առջև նրանք են մեր տան դարպասները բացում: Մեր և ոչ երբեք իրենց զավակների կյանքերի հաշվին:
Հայաստանի ու Արցախի փրկությունը դավաճանազուկ միասնությունն է: Երրորդ երկրներին մեղադրելն անօգուտ ինքնախաբեություն է:
Դուռդ փակ պահի՛ր և «գողեր» մի՛ փնտրիր»:
![]()