Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, մի քանի զինծառայող դուրս է գրվել. ԱՀ առողջապահության նախարար

Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ դուրս են գրվել։

Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Նրա փոխանցմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Էսկալացիայի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Այս պահի դրությամբ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի են ունենում բանակցություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ