Ժամը 19։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է.Տեղեկատվական շտաբ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ», — ասված է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ